«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իրանի ԱԳ նախարարը հետաձգել է իր այցերը Բաքու և Մոսկվա

Իրանի ԱԳ նախարարը հետաձգել է իր այցերը Բաքու և Մոսկվա
21.11.2020 | 21:39

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հետաձգել է նոյեմբերի 23-ին և 24-ին նախատեսված աշխատանքային այցերը Ադրբեջան և Ռուսաստան՝ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։


«Նախարար Զարիֆի՝ Մոսկվա և Բաքու այցերի հետաձգումը կապված է Իրանի կառավարության՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու մտադրության հետ։ Այդ քննարկումներին բոլոր նախարարների մասնակցությունը պարտադիր է», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Զարիֆը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ պատրաստվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ